Առաջադրանք Հայոց լ․ 10.11.2020

Կատարիր թեստի օրինակի առաջադրանքները։ 

1. Տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մի օր դղյակի դուռը բացվեց և այնտեղից դուրս ելավ մի դեռատի` պատանի սրարշավ նժույգի վրա ընտիր ասպազենով գոլորված։ Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին, վճիտ հայացքը շուրջը ձգելով, խթանեց նժույգը, սլացավ երկնահույզ լեռներով, անդնդախոր ձորերով, ոտք դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ անհաբուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պճրուհիների և ծեգծեգող գեղուհիների սերը։

Այսպես հոսեց կյանքը ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչացքը վերադարձավ ու անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը։ Սպասեց սպասեց և բացող չեղավ։ Բախեց նա վերստին, բայց ավաղ հավիտյան փակ էր դղյակի դուռը նրան ոչ ոք չէր սպասում։

2. Սրարշավ, կնքեցին, ձգելով, ընչացքը բառերի արմատները գրիր։

Սրարշավ – սուր, արշավ

Կնքեցին – կնունք

Ձգելով – ձիգ

Ընչացքը –

 3. Բառարանի օգնությամբ գտիր հետևյալ բառերի բացատրությունները.

Ամիճ- զանազան մրգերի խառնուրդ՝ որպես աղանդեր
անթացուպ- ցուպ, որին հենվելով քայլում են կաղերը կամ ոտքը կտրած մարդիկ, հենակ
կռուփ- բռունցք
ակութ- կերակուր եփելու օջախ
գեղմ- բուրդ
գուղձ- մի բուռ հող
ամեհի- անզուսպ
բռնազբոսիկ- արհեստական
զգլխիչ- հարբեցնող
արգասավոր- արդյունավոր
ազնավուր- ազնիվ
բագին- զոհարան
անդաստան- դաշտ
խթան- հատուկ ելուստ տրակտորի բանող անվի կամ թրթուրի օղակների վրա՝ գետինը լավ բռնելու համար
բավիղ- լաբիրինթոս

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s