Հայ Ադրբեջյանական ռազմական պատերազմ և ԽՍՀՄ Ամերիկա սառը պատերազմ

Հայ Ադրբեջյանական ռազմական պատերազմ

Արցախը (Ղարաբաղը) պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Ուրարտական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 9-6դդ.) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանվամբ: Արցախի` որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեասի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում: Դրա վառ վկայությունն է նաև պահպանված պատմամշակութային հարուստ ժառանգությունը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում:

1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին և ոգուն: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը:

Լեռնային Ղարաբաղում և հարակից հայաբնակ տարածքներում ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների:

Ադրբեջանը ոչ մի անգամ չանսաց միջազգային հանրության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ՄԱԿ ԱԽ բանաձևերում ամրագրված կոչերին` դադարեցնել ռազմական գործողությունները և վարել խաղաղ բանակցություններ:

Պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտունի ու Մարտակերտի շրջանների արևելյան հատվածները: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցան հարակից շրջաններ, որոնք անվտանգության բուֆերի դեր կատարեցին` արգելափակելով ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հետագա հրետակոծումը:

1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին զինադադար, որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր:  Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ:

 

 

ԽՍՀՄ և Ամերիկա սառը պատերազմ

Աշխարհամարտի ավարտական փուլում Մեծ եռյակի միջև դրսևորված շահերի բախումը կարճ ժամանակ անց վերաճեց նրա բացահայտ առճակատման։ ԱՄՆ-ը և նրա դաշնակից Մեծ Բրիտանիան փորձեցին օգտագործել ամերիկյան միջուկային զենքի մենաշնորհը և ԽՍՀՄ-ի հետ հարաբերություններում անցան նաև սպառնալիքների կիրառման։ Դրա ցայտուն դրսևորումը եղավ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Չերչիլի ելույթը Ֆուլտոն քաղաքում 1946 թ. Մարտի 5-ին։ Նրա ճառն ընդունված է անվանել սառը պատերազմի սկիզբ։ Չերչիլը հայարարեց, որ Խորհրդային Միությունը փորձում է աշխարհում անսահմանափակ կերպով տարածել իր ռազմական ուժերը և գաղափարական-քաղաքական դրույթները։ Որպես ապացույց՝ նա նշեց, որ Եվրոպայի վրա իջել է երկաթե վարագույր, իսկ Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի պետությունները և ժողովուրդներն ընկել են «Մոսկվայի վերահսկողության տակ»։ ԱՄՆ-ից ու Ազգերի բրիտանական համագործակցության տարածքից բացի, մյուս տեղերում կոմունիստական կուսակցությունները աճող սպառնալիք են «քրիստոնեական քաղաքակրթությանը»։ Ուժերի հավասարակշռության «նախկին դրույթը» հնացել է, անհրաժեշտ է միավորել ամբողջ անգլոսաքսոնական աշխարհի ուժերը։ Չերչիլն առաջարկում էր ԽՍՀՄ-ի դեմ օգտագործել ատոմային զենքի սպառնալիքը, նույնիսկ կիրառել այն։ ԱՄՆ-ի նախագահ Թրումանը 1947 թ. փետրվարին Կոնգրեսին հղված իր ուղերձում ձևակերպեց Եվրոպան խորհրդային ծավալապաշտությունից փրկելու ծրագիրը։ Նախատեսվում էր մեծածավալ տնտեսական օգնություն տրամադրել եվրոպական երկրներին և ստեղծել արևմտյան երկրների ռազմաքաղաքական խմբավորում ԱՄՆ-ի հովանու ներքո։ ԽՍՀՄ-ի սահմանագծի երկայնքով տեղակայվելու էին ամերիկյան ռազմակայաններ, անհրաժեշտության դեպքում կկիրառվեին նաև զինված ուժեր՝ ընդդեմ ԽՍՀՄ-ի ու նրա դաշնակիցների։ Թրումանի «դրույթը» (դոկտրինան) երկու գլխավոր նպատակ էր հետապնդում՝ չթույլատրել ԽՍՀՄ-ի և նրա գաղափարախոսության հետագա տարածումը, իսկ հնարավորության դեպքում նաև հետ շպրտել ԽՍՀՄ-ին իր ազդեցության նախկին սահմանները։

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական նոր կուրսի գործադրման առաջին քայլը եղավ Մարշալի պլանը, որով 1948-1951 թթ. 12,4 միլիարդ դոլար տրամադրվեց Արևմտյան Եվրոպայի երկրներին։ Դրա շնորհիվ կտրուկ աճեց ԱՄՆ-ի ազդեցությունը այդ երկրներում։

Գաղափարախոսական հակամարտությունը դրսևորվեց նաև գերտերությունների ներքին կյանքում։ Այլախոհության ճնշումը, «հակապետական» գործունեության համար հազարավոր մարդկանց հալածանքների և պատժի ենթարկելը դարձան սովորական երևույթ։ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի դիմակայությունը չվերածվեց նրանց միջև պատերազմի։ Սակայն միջուկային զենքի կրառման սպառնալիքը, տնտեսական, քաղաքական և հոգևոր-մշակութային առճակատումը մշտական վտանգ էին ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Ահա թե ինչու 1946 թ. մինչ 1980-ական թթ. վերջերը բնութագրվել է որպես սառը պատերազմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s