Ալցհայմերի հիվանդություն

Ալցհայմերը դա այն հիվադությունն է, որ մարդու հիշողութունն թույլանում է: Ալցհեյմերի առաջացման պատճառը հստակ հայտնաբերված չէ։ Գտնում են, որ 70% դեպքերում պատճառը ժառանգական է և պայմանավորված է մի քանի գեներով, ուստի ամենամեծ ռիսկի գործոնը ծնողներից ժառանգումն է։ Այլ ռիսկի գործոններից են անամնեզում գլխի վնասվածքի առկայությունը, ընկճախտը և գերճնշումը։ Հիվանդության առաջընթացին զուգահեռ կարող են դիտվել խոսքի խանգարումներ, տեղանքում կողմնորոշման դժվարություններ, տրամադրության տատանումներ, մոտիվացիայի կորուստ, սեփական խնամքով զբաղվելու անկարողություն և վարքային փոփոխություններ։ Կորցնելով նախկին ես-ի մասին պատկերացումներ այս մարդիկ հաճախ մեկուսանում են ընտանիքից և հասարակությունից: Աստիճանաբար տուժում են տարբեր օրգանների ֆունկցիաները, որն էլ հանգեցնում է մահվան։ Չնայած պրոգրեսիայի արագությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է, բայց եթե ախտորոշվել է Ալցհեյմերի հիվանդություն, կյանքի սպասվող միջին տևողությունը 3-9 տարի է։ Ներկայումս Ալցհայմերի հիվանդության բուժման դեղամիջոց գոյություն չունի։ Առաջարկվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես օրինակ, ֆիզիակական վարժություններով զբաղվելը, մտածողութունը խթանող խնդիրներ և գլուխկոտրուկներ լուծելը, ճիշտ և հավասարակշռված սննդակարգը, բայց ոչ մեկը չունի ապացուցված արդյունավետություն ռիսկը նվազեցնելու գործում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s