Փորձ 3. Նատրիումի փոխազդեցությունը ջրի հետ

Նատրիումը ալկալիական մետաղ է: Ալկալիական  մետաղները  գտնվում  են պարբերական աղյուսակի I խմբի գլխավոր  ենթախմբում: Ալկալիական մետաղների օրինակներ  են լիթիում, նատրիում և կալիում:

Ինչ ակնկալել. Ջրով լի ամանի մեջ  լցնում  ենք  մի  քանի  կաթիլ  հայտանյութ ֆենոլֆտալեին, գցում ենք նատրիումի փոքրիկ կտոր:  Նատրիումի  կտորը  բուռն  փոխազդում  է  ջրի  հետ՝ իր հետևից թողնել թողնելով վարդագույն հետք, որն  ապացույցն  է  հիմքի՝ NaOH-ի առաջացման:  Ընթանում  է  հետևյալ ռեակցիան՝  2Na+2H2O=2NaOH+H2(գազ): Ռեկցիան ավելի բուռն է ընթանում, երբ օգտագործվում է տաք ջուր: Պետք է զգույշ լինե, քանի որ ռեակցիայի ընդացքում կարող է  լուծույթը ցայտել, իսկ  անջատվող ջրածին գազը կարող է բոցավառվել , հետևաբար պետք է հետևել անվտանգության կանոններին:

Անվտանգության կանոններ.

1. Երբեք մի օգտագործեք նատրիումի կտոր որը ավելի մեծ է սիսեռից:

2. Դրեք անվտաբգության ակնոցներ:

3. Կատարեք փորձը անվտանգության պատնեշի հետևում կամ  սովորողներից հեռոու:

Անհրժեշտ նյութերը.

1. Նատրիումի մետաղ, որը պահվում է կերոսինի մեջ:

2. 250 մլ տարողություն ունեցող ապակե թասիկ, որը կիսով չափ լցված է ջրով:

3. Ֆենոլֆտալեին:

Փորձի ընթացքը.

1. Ջրով լի թասիկի մեջ մի քանի կաթիլ ֆենոլֆտալեին կաթացնել:

2.Ձեռնոցներ հագնել և   բռնիչով շատ փոքրիկ նատրիումի կտորը(0.1սմ3) հանել կերոսինի միջից։

3.Չօգտագործված նատրիումի կտորը հետ դնել տարայի մեջ և պինդ փակել այն։ Նատրիումի կտորը կերոսինից մաքրելու համար օգտագործել չոր ֆիլտրի թուղթ։
4. Սովորողներին ցույց  տալ նատրիումի կտրված  փայլուն մակերեսը։
Զգույշացնել սովորղներին, որ նրանք կարող են նայել նմուշին, բայց չպետք է դիպչեն դրան։ Նատրումի կտորը գցել ջրի մեջ։ Անմիջապես հետ կանգնել։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s