Ջրածնի ստացումը

Ջրածինն ազատ վիճակում առաջին անգամ ստացել է անգլիացի գիտնական Հենրի Քավենդիշը:
Լաբորատոր պայմաններում ջրածին են ստանում որոշ մետաղների և թթուների(նպատակահարմար է՝ ցինկի ու աղաթթվի) փոխազդեցությունից:
 Zn+2HCl=ZnCl2+H2
Գոյություն ունեն սարքեր, որոնց միջոցով ջրածին կարելի է ստանալ ընդհատումներով,այսինքն՝ ցանկացած պահի քիմիական ռեակցիան հնարավոր է դադարեցնել և ապա՝ կրկին վերսկսել:
Այդպիսի սարքերից են Կիպի ապարատը և ընդհատումներով ջրածին ստանալու փոքր սարքը:
0023-013-Poluchenie-vodoroda.png
                Կիպի ապարատ
 image139.jpg
ընդհատումներով ջրածին  ստանալու փոքր սարք
Արդյունաբերության մեջ ջրածին ստանում են՝
1. մեթանի ջերմային քայքայումից՝
CH4−→−t°C+2H2
2. մեթանի և գերտաքացրած ջրային գոլորշիների փոխազդեցությունից՝
CH4+2H2O=4H2+CO2
3. ջրային գոլորշիները բաց են թողնում շիկացած կոքսի (ածուխ, որը շիկացնում են առանց օդի մուտքի) վրայով: Ռեակցիայի հետևանքով ստացված ածխածնի (II) օքսիդը և ջրածնի խառնուրդը անվանում են «ջրագազ»՝
C+H2O−→−−−1000°CH2+CO
4. էլեկտրական հոսանքով ջրի քայքայումից՝
2H2O−→−−−−էլ.հոսանք2H2+O2

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s