Գործնական քերականություն

1. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտը։

  1. Իմ ուսապարկում մնացած խնձորները (երկու-երկուական, երկուական) բաժանեցի աշակերտներին։
  2. Ես լավ եմ ճանաչում ձեր դասարանի երկու (գերազանցիկին, գերազանցիկներին
  3. Ինձ մոտ մնացել է երկու (տասնանոց, տասանոց) և երեք հինգանոց թղթադրամ։
  4. Ես բնավ չեմ վախենում (տասներեք, տասերեք) թվից, քանի որ ծնվել եմ ամսվա այդ օրը։
  5. Պայմանավորվել ենք, որ հաջորդ անգամ կհանդիպենք այս ամսվա (28 -ին, 28 ին)։
  6. Նա իր միջնամատերին և մատնեմատերին դրել էր (երեք-երեք, երեք-երեքական) ոսկե մատանիներ։
  7. Տոնածառը զարդարելու համար գնեցի քսան ( խաղալիք, խաղալիքներ

2. Ընդգծի՛ր երեք բարդ թվական։

  • Երեսուներկուերորդ, տասնմեկ, վեց-վեց, մեկ, ութական, երեք հարյուր վեց
  • Հինգ-հինգ, վաթսունինը, տասնմեկերորդ, քսանութ, մեկ միլիոն, տասանոց
  • Ութսունյոթ, տասնինը, հարյուր քսան, իններորդ, երեք միլիարդ, հարյուրանոց
  • Հազարերորդ, հարյուր երկու, հազար տասը, հինգանոց, յոթ հազար հարյուր, քառակի։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s