Շրջանագիծ

Լարեր- Շրջանագիծը այն երկրաչափական պատկերն է, որը կազմված է հարթության բոլոր
այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից հավասար հեռավորության վրա:
Տրված կետը շրջանագծի կենտրոնն է, իսկ տրված հեռավորությունը հավասար է
շառավղի երկարությանը:
Շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետին միացնող հատվածը կոչվում է
շառավիղ:
Լարը շրջանագծի ցանկացած 2 կետ միացնող հատվածն է:
Շրջանագծի ամենաերկար լարը, որն անցնում է շրջանագծի կենտրոնով՝ կոչվում է
տրամագիծ: Տրամագծի երկարությունը հավասար է շառավղի կրկնապատիկին:
Լարի միջնակետով անցնող շառավիղը ուղղահայաց է տրված լարին:

Շոշափող- Շրջանագիծն ու ուղիղը կարող են հատվել, կամ՝ ոչ: Հատվելիս նրանք կարող են
ունենալ մեկ կամ երկու ընդհանուր կետեր:

Եթե ուղիղը շրջանագծի հետ ունի երկու ընդհանուր կետեր, ապա այն կոչվում է
շրջանագծի հատող: Եթե ուղիղը շրջանագծի հետ ունի մեկ ընդհանուր կետ, ապա
այն կոչվում է շրջանագծի շոշափող:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s