Խաղողի խխունջ

Խաղողի խխունջ , խոշորամարմին փապկանման խորոտանիների դասից։ Հանդիպում է անտառներում, խոնավ վայրերում։ Սնվում է տերևներով՝ հատկապես խաղողի տերևով, որտեղից էլ առաջացել է նրա անունը։ Որոշ աղբյուրների համաձայն, խաղողի խխունջներն սկսել են տարածվելԿենտրոնական և Հարավ-Արևմտյան Եվրոպաի երկրներից։

Դեռևս հին ժամանակներից մարդիկ խխունջն օգտագործվել են սննդի մեջ և այն հասանելի է եղել բոլոր խավերի ներկայացուցիչներին։ Այդ երկրներում այն համարում են առողջարար սննդի տեսակ։

Խաղողի խխունջն ակտիվ կենսակերպ է վարում գարնան սկզբից մինչև աշնան վերջը։ Ջերմաստիճանի նվազելուց հետո նրանք թաքնվում են 30 սմ հաստությամբ հողային շերտի տակ և ձմեռային քուն մտնում, նրանց մոտ սկսվում է անաբիոզի շրջան։ Որպես կանոն, նրանք միշտ ձմեռում են նույն տարածքում։ Անաբիոզի շրջանում խեցու բերանը փակվում է կրային շերտով՝ էպիֆրագմայով, որի հաստությունը ձմեռային խստաշունչ ամիսներին պաշտպանում է կենդանուն։

Բնության մեջ այս կենդանին միջին հաշվով ապրում է 7-8 տարի, բայց որոշ դեպքերում կարող է ապրել նույնիսկ 20 տարի, եթե իհարկե այլ կենդանիների կեր չդառնա։ Գրանցված ռեկորդը համարվում է 30 տարին․ այս դեպքում առանձնյակը պահվել է տնային պայմաններում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s