Ես արդեն սեբաստացի եմ

Դեռ երկու շաբաթ է, ինչ սովորում  եմ  Մխիթար  Սեբաստացի  կրթահամալիրում, ուր տեղափոխվել եմ Երևանի հանրակրթական դպրոցներից մեկից։

Այստեղ հենց սկզբից ինձ դուր եկավ: Շատ հաճելի, անմիջական հարաբերություններ են աշակերտների, նրանց և ուսուցիչների, տնօրինության միջև։ Դասերն անցկացվում են ժամանակակից մեթոդներով, համակարգիչների և այլ տեխնիկայի օգտագործմամբ, կազմակերպվում են հետաքրքիր միջոցառումներ։

Ինձ հետաքրքրում են բնագիտությունը, մաթեմատիկան, պատմությունը, օտար լեզուները։ Սպորտաձևերից սիրում եմ կարատեն, հեծանվասպորտը, լողը, նետաձգությունը, հինգ տարուց ավելի զբաղվել եմ կարատեով, կրթահամալիրի ֆիզկուլտուրայի դասերին նախընտրեցի պարապել նետաձգություն։

Հաճախում եմ նաև ռոբոտիքսի դասերին, երազում եմ ռոբոտ պատրաստել։

Համոզված եմ, որ այստեղ ձեռք կբերեմ լավ ընկերներ և խորը գիտելիքներ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s