Ավետիք Իսահակյան «Հայրենի հողը»․ հարցաշար

Ավետիք Իսահակյան «Հայրենի հողը» լեգենդը

1. Ինչ է լեգենդը (մտաբերել այլ լեգենդներ)

Լեգենդը բանավոր ավանդությունների վրա հիմնված բանաստեղծական պատմություն՝ ասք որևէ պատմական կամ մտացածին անձի կամ դեպքի մասին:

2. Համեմատել հերոսներին և նրանց արարքները

Լեգենդի գլխավոր հերոսը` զորավարը, դասական հերոս է հայկական գրականության համար։ Զորավարը հայրենասեր է, քաջ, խիզախ։ Իսկ թագավորը և զորակալը դասական վատ հերոսներ են։ Երկուսն էլ նախանձում էին զորավարի հաջողություններին, ինչի պատճառով հետո պատժվեցին։

Հովհաննես Թումանյան «Մեծ ցավը»

Ինչպես շատ է պատահում հայ գրողների պարագայում՝ Թումանյանի «Մեծ ցավը» հոդվածում նկարագրված խնդիրները նույնպես արդիական են մինչ օրս։ Չճանաչելով մեր լեզուն, պատմությունը, գրականությունը և նույնիսկ մեզ մենք փորձում ենք միասնական ազգ լինեն։

Իմ կարծիքով, այս դեպքում խնդիրը մենակ մեր չիմացության մեջ չէ։ Շատ ազգեր, չունենալով վերը նշվածներից ոչ մի բան, վերջ ի վերջո կարողանում են կառուցել կայուն պետություն։ Օրինակ՝ Միացյալ Նահանգները։ Պետություն, որը հիմա աշխարհի քաղաքական, գիտական և մշակույթային կենտրոնն է, ստեղծվել է եվրոպացի փախստականների կողմից, որոնք չունեին իրար հետ ոչ մի կապ։ Այդ փախստականները ունեին միասնական միտք և նպատակ՝ անկախանալ։ Մեր խնդիրը հենց դրանում է, ներկա պահին մենք չունենք ազգային միտք, որի շուրջ պետք է հավաքվենք և միասին ձգենտք դրան։ Այդ մտքի բացակայության պատճառով մենք ոչ թե ազգ ենք, այլ ազգաբնակչություն։

Հայկազեան բառարան

Հայկազեան բառարանը համարվում է առաջին լիարժեք հայերեն բառարանը, որը լույս է տեսել 1749 թվականին, չնայած բառարանի կազմումը տևել է ուղիղ կես դար։ Հիսուն տարիների ընթացքում բառարանի հեղինակները ` Գաբրիել Ավետիքյանը, Խաչատուր Սյուրմելյանը և Մկրտիչ Ավերգյանը Մխիթարյան միաբանության մատենադարանում գտնվող մոտ 1000 ձեռագրերի ուսումնասիրության արդյունքում կազմեցին բառարանը, որը ինչպես գրված է ներմուծությունում, կազմված է 12 ձեռագիր հատորներից (109 հազար բառ)։

Բայց, ամբողջ ձեռագրի հրատարակության ծախսերն այնքան մեծ էին, որը ստիպված եղան բառարանը համառոտել մինչև երկու հատոր (51 հազար բառ)։

Վահան Տերյան «Հայ գրականության գալիք օրը»

Տերյանը այս հոդվածում վերլուծում է այդ ժամանակվա հայ հասարակարգը։ Հոդվածում Տերյանը սուր քննադատության է ենթարկում հայ ծխական մտավորականությունը։ Ըստ Տերյանի՝ ծխական մտավորականությունը «զավթել է» հայ հասարակությունը և կարգարվորում դրա բոլոր ոլորտները, սահմանափակելով մարդկանց մտածողությունը։ Տերյանը այդ դեպքում գրել է կոնկրետ հայ գրականության խնդիրների մասին, բայց իմ կարծիքով մտածողության սահմանափակումը բոլոր ոլորտների համար է խնդիր։ Բոլոր ժամանակներում կառավարող էլիտաններին շահավետ չի եղել կրթել զարգացած և ազատ մտածելակերպով սերունդ։ Նրանց հարկավոր է կառավարելի և ենթարկող մարդկային ամբոխ, որը չունի ոչ մի մտածողություն, նույնիսկ սամհամափակ։

Խնդիրը կա նաև հիմա։ Պետությունը անկախությունից հետո չկարողացավ կրթել զարգացած սերունդ, ինչի պատճառով մեր գիտությունը և մշակույթը չեն զարգանում, կարելի է ասել լռիվ անհետացել են։ Ներկայիս Հայաստանի հասարակությունը նյութապաշտ ամբոխ է, որը առաջնորդվում է «Որտեղ հաց՝ այնտեղ կաց» սկզբունքով։ Նրանց համար գոյություն չունի ազգային միտք, նրանք ցանկություն չունեն պայքարելու այս պետության համար։ Իսկ մնացած մտածող մարդիկ ստիպված լքում են երկիրը, քանի որ արտասահմանում նրանց գնահատում են։

Նախագիծ. Տերյանական օրեր

Բանաստեղծական շարքեր

1. Մթնշաղի անուրջներ

Տերյանի ստեղծագործությունների առաջին տպագիր ժողովածուն։ Լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում։

2. Գիշեր և հուշեր

Գրել է 1908-1911 թվականներին։ Ընդգրկում է 41 բանաստեղծություն։

3. Ոսկի հեքիաթ

Գրել է 1908-1911 թվականներին՝ «Գիշեր և հուշերին» զուգահեռ։ Այս շարքն ընդգրկում է 50 բանաստեղծություն։

4. Վերադարձ

Շարքի մեջ մտնող բանաստեղծությունները գրված են 10-ական թվականներին, գերազանցապես Վ. Տերյանի կյանքի և գործունեության պետերբուրգյան շրջանում (1913-1917թթ.):

5. Ոսկե շղթա

6. Երկիր Նաիրի

գրել է 1913-1916 թվականներին։ Այս շարքի գործերի մեծ մասը տպագրվել է մամուլում։ Այս շարքում նկարագրվում են բանաստեղծի հայրենասիրական ապրումները։

7. Կատվի դրախտ

Գրել է 1916-1917 թվականներին։

9. Առաջադրանք

Խոսակցական հայերենում գործածական ռուսերեն բառեր գտի՛ր և ինքնուրույն կամ բառարանի օգնությամբ դրանց հայերեն համարժեքները գրի՛ր:

телевизр-տելեվիզռ-Հեռուստացույց

холодильник-խալաձելնիկ-սառնարան

компьютер-կոմպ-համակարգիչ

пульт-պուլյտ(հազվադեպ բայց նաև ասում են դիստանցիոն)-հեռակառավարման վահանակ

кухня-կուխնյա-խոհանոց

зал-զալ-հյուրասենյակ\մարզասրահ

сумка-սումկա-պայուսակ

интернет-ինտեռնետ-համացանց

автомат-աֆտոմատ-հրացան

пробка-պռոպկա-խցանում

тряпка-տրյապկա-լաթ

пол-պոլը-հատակ

сорочка-սառոչկա-վերնաշապիկ

сосиски-սասիսկի-նրբերշիկ

диван-ձիվան-բազմոց

балкон-բալկոն-պատշգամբ

ручка-ռուչկա-բռնակ

антенна-անտենա-ալեհավաք

сомолет-սամալյոտ-ինքնաթիռ

эмигрант-էմիգռանտ-վտարանդի

микрофон-միկռաֆոն-խոսափող

спутник-սպուտնիկ-արբանյակ

маньяк-մանյակ-մոլաագր

микроб-միկռոբ-մանրէ

абсурд-ափսուրդ-անհեթեթություն

(բոլոր ռուսերեն ձևով գրված հայերեն բառերը միայն լսվելու համար են քերականության հետ դա կապ չունի)

2. Ծանոթ այլ լեզուների բառեր գտի՛ր ժամանակակից հայերենում ( գրական և խոսակցական), բառարանների օգնությամբ պարզի՛ր դրանցից որո՞նք կարե լի է փոխարինել հայերեն համարժեքներով:
Տրագեդիա — ողբերգություն, կոմեդիա- կատակերգություն, աբլաուտ- , ալտերնատիվ- երկընտրություն, ալտրուիզմ- այլասիրություն, էվոլյուցիա- բնածրջում


3. Փորձի՛ր բացատրել ռուսերեն անհարկի փոխառությունների առատությունը ժամանակակից արևելահայերենում:

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միավորելու ժամանակից, հայերենի համար հիմնական փոխատու լեզուն ռուսերենն էր: Ռուսերենի ազդեցությունը հայերենի վրա սկզբունքորեն նոր հիմքերի վրա է դրվոլ, էապես այլ՝ նոր բնույթ է ձեռք բերել սովետական իծխանության տարիներին:


4. Փորձի՛ր բացատրել՝  լեզուները ո՞ր լեզուներից ինչպիսի՛ պայմաններում, ինչպիսի՛ բառեր են փոխառում:  Հայերենագիտական բառարանի («Փոխառություն» հոդված) կամ այլ աղբյուրների օգնությամբ պարզի՛ր, թե հայերենում ինչպիսի՛ փոխառություններ կան, և ո՛ր լեզուներից են փոխառությունները շատ:

Փոխառությունները ուրիշ ժողովուրդների հետ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերի բնական արդյունք են, երբ այդ շփման հետևանքով նորանոր հասկացություների, իրույթների հետ լեզվի մեջ մուտք են գործում նաև դրանց նշանակող բառերը։ Փոխառությունները սովորաբար ավելի հաճախ վերաբերում են՝ հասարակական-քաղաքական, գիտատեխնիկական տերմիններին, կենցաղային, տնային գործածության առարկաներին, տեղանունների, աշխարհագրական անուններին, ժողովուրդների և մարդկանց անուններին։


Գործնական աշխատանք 17.04.2022

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում ու բառաձևերում է գրվում  է

ջր-ջք, նախօր-, դող-րոցք, չ-ինք

հէկ, էլեկտրաէներգիա, առէջ, երբևէ

ան-անալ, միջօր-ական, լուսն-ջք, որև-

մանր-, -րեբունի, թ-ական, չ-տել

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում  դ

Ալվար-, գր-նակ, միջնաբեր-, անդա-րում

կորնթարդ, Բաղդադ, միջնաբերդ, լաջվարդ

ար-ուկ, Վր-անես, եր-վյալ, անհողդող-

հար-արել, նշ-արենի, ար-արև, զար-ուղի

3. Ո՞ր շարքի բառերից ոչ մեկում կրկնակ բաղաձայն չկա

տասներեքե-որդ, ու-եգրություն, տա-ընթերցում, գործու-ել

այ-ենական, հո-անդական, աշխար-այացք, ու-արկել

հո-երգություն, տա-երք, հո-անի, նո-ելուկ

ըն-իմադիր, խորազ-ին, ամպհո-անի, քանիե-որդ

4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում միևնույն բաղաձայնը

նզովք, Ավրոդիտե, հարավ, ավտոմատ

աս-ալտ, Ա-ղանստան, թա-շյա, Օ-սաննա

աղ-աններ, Եթո-պիա, նա-թավառ, զա-թել

ս-ինքս, թո-չանք, փլա-քամիչ, Խոսրո-

5. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում անջատ

փութ(եռանդ), թան(ապուր), հետ(մնալ), հարյուր(հազար)

ի(հեճուկս), առ(այն), ափ(հանել), դեմ(դիմաց)

իրար(անցում), միտք(անել), հենց(որ) ամենա(երկար)

առ(և)տուր, վեր(կենալ), խուլ(համր), պատ(շար)

6. Ո՞ր շարքի բառերի բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով

ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴ, ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, ԱՇՈՏ ՈՂՈՐՄԱԾ, ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ

ՆՈՐ ԱՐԵՇ, ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ, ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ, ՄԻՔԱՅԵԼ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԳԱ

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ, ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱ, ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ, ԳԱՅԼ ՎԱՀԱՆ

7. Քանի՞ ձայնավոր հնչյուն կա եզր բառում

մեկ

երկու

երեք

ոչ մի

8. Քանի՞ բաղաձայն հնչյուն կա Ոդիսևս բառում

չորս

հինգ

վեց

երեք

9. Ո՞ր շարքի բոլոր բառերում է(ե) ձայնավորի հնչյունափոխություն կա։

կիզանուտ, սիգաճեմ, համատիրություն, միջադեպ

գիտակ, վիրահատել, ծիսակատարություն, ուղեգորգ

սիրահոժար, մտամոլոր, գիրուկ, միգապատ

զինակիր, հանդիսատես, քմահաճույք, հանդիպակաց

Գործնական աշխատանք

1․Տրված բառերից  որո՞նք են  հոմանիշ փառաբանել բառին.

Ներբողել, նպաստել, գովաբանել, օրհներգել, բարեբանել, դրվատել, գովերգել:

   2. Ո՞ր շարքի  ոչ բոլոր  բառազույգերն են  կազմված հականիշներից:

1) վճիտ–  պղտոր, նենգ– ժպտադեմ, հնարամիտ  – անճար

2) համերաշխ– գժտված, առինքնել – վանել, օրինաչափ – պատահական

3) պիղծ–սուրբ, գաճաճ–բարձրահասակ, ջրարբի –անջրդի

4) պատվարժան–անարգ, գեղատեսիլ – անհրապույր, եդեմ –դժոխք

3. Ո՞ր շարքի  ոչ բոլոր  բառազույգերն են հականիշներ:

1) ոռոգելի – անջրդի, փառասեր– ինքնասեր, ապառիկ – կանխիկ, վեհանձն – փոքրոգի

2) պիղծ– սուրբ,  ստվարաթիվ – փոքրաքանակ, կանուխ– ուշ, հաշտվել – գժտվել

3) խոժոռվել–ժպտալ, անհյուրընկալ–վանատուր,ուռուցիկ –գոգավոր, թուլանալ – սաստկանալ

4) սքողված–անթաքույց, վանել– առինքնել, առանցքային – երկրորդական , ընկնել– հառնել

4. Ո՞ր նախադասության մեջ   սղոցել–ը   փոխաբերական իմաստով չի գործածվել:

1) Միայն երբեմն –երբեմն լռությունը սղոցում էին ինչ–որ հնչյուններ՝ կանացի բարձր ծիծաղ, հարբածների վեճ:

2) Ծուռումուռ փայտը սղոցելով չի հարթվի:

3) Երեխան իր միալար լացով սղոցում էր բոլորի նյարդերը:

4) Հունվարյան խստաշունչ ցուրտը սղոցում էր մուրացիկների ոսկորները:

5. Ո՞ր նախադասության  մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ կա:

1) Բարձրադիր սարավանդը շրջապատված էր բնության գեղեցիկ տեսարաններով :

2) Օրիորդն այնպես էր պճնվել, ասես զարդարված տոնածառ լիներ:

3) Պողպատյա կամքի տեր այդ մարդը վշտից  կուչ էր եկել:

4) Ամեն կողմից նրան էին նայում դողէրոցքով ախտահարված մանուկներ՝ խոր ընկած ակնակապիճներով։

**************************************************************************************************************

1 Ի՞նչ է ցույց տալիս գոյականը.

 1) առարկա, 2) գործողություն, 3)առարկայի հատկանիշ, 4) գործողության հատկանիշ

2. Ո՞րը գոյականի քերականական հատկանիշներից չէ .

  1. թիվը, 2) հոլովը, 3)առումը, 4) դեմքը

3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ.

                1) խնդրագիրք, վեհապանծ,սովորույթ, բարություն

                2) խռչակ, պատարագ, թուխպ, ճամփորդ

                3) խոհուն, ուսմունք, բազկերակ, կաթսա

                4) մթնշաղ, ընձուղտ, թմբիր, շինծու

4. Ո՞ր շարքում գոյական չկա.

                1) արևաշող, ամենուրեք, առաջին,վաղորդայն

                2) ալեծածան,նկարագիր, մեծահամբավ, ժամանակավոր

                3) երկարատև, շիկահեր,վարելահող, քինախնդիր

                4)  բարեսիրտ, արծաթափայլ,կամարակապ, ազատախոհ

5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրանիշ գոյական.

            1) տոհմածառ, հենասյուն, պատվիրակ,պտուտակ

            2) հասմիկ, դիտորդ, կողմնակից, բաժակ

            3) չվերթ, սպա, անապատ, տառեխ

            4) հավատարմագիր, ծաղկատոն, կիզակետ

6. Դուրս գրել այն բառերը, որոնց հոգնակի թիվը սխալ է կազմված․

 
Ճամփեզրեր, մեծատուներ, անցագրեր, քարայծներ, սպունգներ, մանկագիրներ, սպիեր, վաճառականեր, դաշնագրեր, ֆիդայիններ:

Մեծատուններ, վաճառականներ, ֆիդայիներ

7. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում –ներ վերջավորությամբ .

            1) սարդոստայն, զոհասեղան, գետնահոր,քաղաքադուռ

            2) հարսնաքույր, լուսանցք, ջրկիր, սպա

            3) վիպագիր, գնդացիր, կենսագիր, ոստայն

            4) սևագիր, լուսնագնաց, պատմագիր,պատմահայր

8. Ո՞րշարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում –եր վերջավորությամբ.

            1) հարթավայր, զոհասեղան, գետնահոր,քարաժայռ

            2) հարսնաքույր, նավթահոր, անձրևաջուր,սարդ

            3) վիպագիր, երկրագունդ, սեպագիր, մարդ

            4) սևագիր, լուսնագնաց, ժամացույց,վանահայր

9. Որոշել՝ գոյականներից քանի՞սը չունեն ներգոյական հոլովաձև, և դուրս գրել այդ գոյականները:

Դուստր, ժամանակ, դասագիրք, շուն, մանուկ, հորեղբայր, տանտեր, համալսարան, քաջություն, աղջիկ:                                                      

10. Ո՞ր շարքի բոլոր բառերն են դրված բացառական հոլովով.

            1) ձիուց, պատարագից, գոտուց, մարդուց

            2) եղևնուց, բարդուց, ոզնուց, կտուց

            3) Գուգարքից, Արփաչայից, Ակնաղբյուրից, զինակից

            4) անունից, օրվանից, սմբակից, կուսակից

11. Ո՞ր  շարքի բոլոր բառերն են դրված ներգոյական  հոլովով.

            1) ձեռքում, պեղում, գրքում, մտքում

            2) երազում, բնում, այգում, կաթսայում

            3) գյուղում, մղում, ալբոմում, ցանցում

            4) անտառում, օջախում, սղում, նավակում

12. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում վա հոլովման.

            1) գիշեր, ամիս, շաբաթ, ժամ

            2) րոպե, տարի, առավոտ, վաղը

            3) օր, վայրկյան, երեկ, կեսգիշեր

            4) ժամանակ, ցերեկ, դար, կեսօր

13. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ոջ հոլովման.

            1) քույր, աղջիկ, կին, ամուսին

            2) ընկեր, տատ, աշակերտ, տեր

            3) կնքամայր, հորաքույր, եղբայր, աներ

            4) տիկին, խաղընկեր, տալ, մորաքույր

13. Ո՞ր նախադասության մեջ որոշիչ հոդի գործածության սխալ կա:

1) Ամռան երկար օրերին էլ արևն հազիվ մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին:

 2) Նալբանդյանի կերպարը հայ գրականության մեջ պատկերել են Եղիշե Չարենցը, Րաֆֆին, Պետրոս Դուրյանը:

3) Արքայադուստրն զգում էր այդ երկնային բուրմունքը, արբեցած էր նրանով:

4) Աստղերն արշալույսին չքացան, սուզվեցին անհունի մեջ:

Հարցաշար

Գործնական քերականություն

Վարժություններ

1) Պարզի փոխակերպե՛ք տրված բարդ ստորադասական նախադասությունները:

1. Շուտով կնորոգեն այն ճանապարհը, որն ավերվել է հեղեղից։

Շուտով կնորոգվի հեղեղից ավերված ճանապարհը։

2. Այդ ամենը կկարողանաք կատարել այն դեպքում, եթե ամբողջ օրն աշխատեք։

Այդ ամենը կկարողանաք կատարել միայն ամբողջ օրը աշխատելով։

3. Երբ անձրևը դադարեց, զբոսայգին լցվեց մարդկանցով։

Անձրևը դադարելուց հետո այգին լցվեց մարդկանցով։

4. Գիտնականը ցանկանում էր ավարտել աշխատանքը, որ մեկնի գիտաժողովի։

Գիտնականը ավարտում էր աշխատանքը, որ մեկնի գիտաժողովի։

5. Ընթերցեցին նրանց անունները, ովքեր հաղթել էին նկարչության մրցույթում։

Ընթերցեցին նկարչության մրցույթում հաղթածների անունները։

6. Պարզվեց, որ այդ ապրանքները լավ որակ ունեն։

Պարզվեց, որ ապրանքները լավ որակի են։

7. Ծաղիկները, որոնք դրված էին ծաղկամանում, արդեն թոշնել էին։

Ծաղկամանում դրված ծաղիկները թոշնել էին։

8. Ձայնը, որը լսվում էր բակից, ծանոթ թվաց։

Բակից լսվող ձայնը ծանոթ թվաց։

9. Եթե մեքենան ճանապարհին չխափանվեր, երեկոյան կհասնեին քաղաք։

10. Գրքերը, որոնք հանձնարարել էր ուսուցիչը, շատ հետաքրքիր էին։

Ուսուցչի հանձնարարած գրքերը շատ հետաքրքիր էին։

2)Բարդ ստորադասականի փոխակերպե՛ք տրված պարզ նախադասությունները։

1. Նոր կառուցված շենքը շատ գեղեցիկ էր։

Շենքը, որը նոր էր կառուցվել, շատ գեղեցիկ էր։

2. Այգում զբոսնելիս հանդիպեց ընկերոջը։

Հանդիպեցի ընկերոջս, երբ զբոսնում էի այգում։

3. Ձորի միջով ոլոր-մոլոր հոսող գետը գարնանը վարարում էր։

Գետը, որը ձորով ոլոր-մոլոր հոսում, գարնանը վարարում է։

4. Երկար ժամանակ չարչարվում էր հաջողության հասնելու համար։

Հաջողությանը հասնելու համար նա երկար ժամանակ չարչարվում էր։

5. Առավոտից տեղացող ձյունը ծածկել էր ամեն ինչ։

Ձյունը, որ առավոտից տեղում էր, ծածկել էր ամեն ինչ։

6. Պահապանները, տեսնելով մոտեցող մարդկանց, բացեցին դարպասը։

7. Եղանակի վատ լինելու պատճառով թռիչքը հետաձգվեց։
Թռիչքը հետաձգվեց եղանակային վատ պայմանների պատճառով։

8. Բոլորին հայտնի էր նրա՝ լավ բժիշկ լինելը։

9. Լսվում էին բակում խաղացող երեխաների ձայները։

Լսվում էին բակում երեխանների ձայները, որոնք խաղում էին բակում։

10. Այգում աշխատելիս մի կճուճ գտավ։

Աշխատակիցը այգում աշխատելու ժամանակ գտավ մի կճուճ։

Freedom

(1)What comes to mind when you hear the word ‘freedom’?
when your parents don’t force you to choose the path they want, when you can choose your path, when you don’t keep resentment to someone, freedom is a no bullying
(2)Do you have as much freedom as you want in your life?
yes
(3)Do you have as much freedom as you want in your country?
I don’t know right know
(4)In what ways does your country take away your freedom?
In what ways does your country take away your freedom?
as i know my country is a democrat republic and like words “take away freedom” I don’t know
(5)Was there a time in your life when you had a lack of freedom?
yes
(6)Is everyone in your country equally free?
In my country I came across cases when there was inequality against a foreigner
(7)What would it be like to live where there is little freedom of choice?
bad
(8)Do men or women have more freedom in your country?
i think men
(9)Can freedom damage a country?
Usa, Armenia this is the answer to the question
(10)Where in the world do you think is the greatest freedom?
Canada